Պենտագոնի ղեկավարն Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանի սպառնալիք է անվանել

Armenpress 11:39, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինն Իրանն անվանել է Մերձավոր Արևելքի համար հիմնական սպառնալիքներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ անվանել չորս ամենակարևոր մարտահրավերները, որոնց բախվում ենք: Դրանք են՝ համավարակը, կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունն ու Իրանը»,- Բահրեյնում հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սեփական անվտանգությունն ապահովելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Լոյդ Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ համար անթույլատրելի է, որ Իրանն ունենա միջուկային զենք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am