Վիգեն Հովսեփյանն ու Սոնե Սիլվերը համատեղ երգ և հոլովակ են ներկայացրել

Armenpress 11:35, 20 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը և երգչուհի Սոնե Սիլվերը հանդես են եկել զուգերգով: Նրանք երաժշտասերների դատին են հանձնել «Իմ կես» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակները Հայկ Սոլարը, Արնի Ռոքը և Սոնե Սիլվերն են, խոսքերը գրել է Սոնե Սիլվերը, գործիքավորումն իրականացրել է Արթուր Արմենին, իսկ հոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am