Ռուսաստանյան ակումբները հետաքրքրված են Մխիթարյանով

Armenpress 12:11, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային լրատվականները: Այս ակումբերն են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս հեռանալու պատճառ կարող է դառնալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am