Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը

Armenpress 16:40, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկեց  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի նստավայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը համատեղ լուսանկարվեցին, որից հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը։

Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am