Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

Armenpress 15:16, 18 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը:

Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: 

Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am