Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ

Armenpress 19:52, 17 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 732 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 795 հազար 847 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4812 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 72 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 212 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am