Իրանի ու ՌԴ նախագահներն անընդունելի են համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն

Armenpress 17:22, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Ռուսաստանի նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Աշխարհաքաղաքական վիճակի և տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է»,- հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են կողմերը:

Անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ՌԴ նախագահը խոսել է տարածաշրջանում վստահության և համագործակցության մակարդակի բարձրացման մասին՝ նշելով, որ ձգտում են կյանքի կոչել «3+3» խորհրդատվական մեխանիզմը: Նա հույս է հայտնել, որ Իրանը կաջակցի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am