Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 378 նոր դեպք, առողջացել է 1962 մարդ

Armenpress 11:08, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք, առողջացել է 1962 քաղաքացի, արձանագրվել է մահվան 39 նոր դեպք:

Մեկ օրում կատարվել է 5966 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2246603 -ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328963 դեպք, որոնցից 293760-ը`առողջացած, 7016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26810 բուժառու:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am