Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բացվել է

Armenpress 10:21, 13 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am