ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունները

Armenpress 20:00, 11 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի  Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:

«Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- «Թվիթեր»-ի էջում հաղորդել է «Հայ դատի» հանձնախումբը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am