ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Armenpress 17:02, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նախարարն այնտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am