Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ են ներկայացրել

Armenpress 15:10, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: 

Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լիկուդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am