ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել պայթյունների սպառնալիքների պատճառով

Armenpress 12:03, 8 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում Է հայտարարել Է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել Է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:Ավելի ուշ տագնապը կեղծ Է ճանաչվել:«Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, եւ համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,-հաղորդվում Է Կոլումբյան համալսարանի Twitter-ում: Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել Է Twitter-ում եւ իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում Է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից», հաղորդվում Է համալսարանի Twitter-ում:Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել Է պայթյունի սպառնալիքի պատճառով:«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել Է Գրինի համալսարանական քոլեջի հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,- The Hill-ին հայտարարել Է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:Նշվում Է, որ առայժմ պարզ չԷ, թե ով Է կանգնած սպառնալիքների հետեւում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am