Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2177 նոր դեպք. մահացել է 46 մարդ

Armenpress 11:25, 6 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  2177 նոր դեպք, առողջացածների թիվը՝  2283, մահացել է 46 մարդ: Վերջին մեկ օրում կատարվել էր  10 469 թեստավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այսպիսով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  319 016 դեպք, որոնցից 279 148  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է:

Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am