Արշակ Կարապետյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Armenpress 17:41, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախաձեռնելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am