Հայաստանում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ

Armenpress 11:44, 5 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ »,-ասաց փոխնախարար:

Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կանեն, հիմա քննարկումների մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:

Հայաստանում ներկայում ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am