Ավելի քան 40 երկրներ պարտավորություն են ստանձնել՝ կրճատել ածխի օգտագործումը

Armenpress 10:21, 5 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաԷլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ստորագրող երկրների թվի մեջ մտնում են ածխի այնպիսի խոշոր սպառողներ, ինչպիսիք են՝ Լեհաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան եւ Չիլին: Միեւնույն ժամանակ համաձայնագրին դեռ չեն մասնակցում ածխի խոշորագույն սպառողները՝ Չինաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ավստրալիան, վկայում Է խորհրդաժողովի կայքում զետեղված տեղեկատվությունը:Համաձայնագիրը վերաբերում Է այն ածխաԷլեկտրակայաններին, որոնցում չեն կիրառվում ածխաթթու գազի արտանետումները հավաքող տեխնոլոգիաներ:Մեծ Բրիտանիան՝ խորհրդաժողովն ընդունող երկիրը, ածխի օգտագործումը կրճատելու հարցը կենտրոնականներից մեկն Է դարձրել խորհրդաժողովին նախապատրաստվելու ընթացքում: Ածխի այրումը համարվում Է ջերմոցային գազերի կարեւորագույն աղբյուրն աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am