Սաուդյան Արաբիան թույլատրել է Pfizer-ի օգտագործումը 5-11 տարեկանների համար

Armenpress 21:02, 3 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան  Արաբիայի դեղամիջոցների ու սննդի վարչությունը նոյեմբերի 3-ին թույլտվություն է տվել կիրառել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութը 5-11 տարեկանների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Գերատեսչությունից հայտնել են, որ որոշումն ընդունվել է՝ հենվելով ընկերության տրամադրած տվյալների վրա, որտեղ նշվել է, որ պատվաստանյութը համապատասխանում է բոլոր պահանջներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am