Ըմբիշ Դավիթ Օվասապյանը` մինչև 23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Armenpress 08:10, 3 Նոյեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամ Դավիթ Օվասապյանը դարձել է աշխարհի  մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության 130 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանից Դավիթ Օվասապյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ամին Միրզազադեի հետ և զիջեց 1։2  հաշվով։

Նախօրեին Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն էր նվաճել աշխարհի առաջնությունում: Աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը մենամարտեց մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ` ժամանակից շուտ  9:0 հաշվով գերզանցելով մրցակցին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am