Ուկրաինական Bees Airline-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումներ կատարել Երևան և Թբիլիսի

Armenpress 21:27, 2 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Ըստ աղբյուրի՝ այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր և հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ և արագ փչացող ապրանքներ)՝ Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներով փոխադրման համար:

«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքը հիշեցնում է, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել Երևան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am