Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով

Armenpress 20:46, 2 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և այլք:  

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am