Հռոմում մեկնարկել են G20-ի գագաթնաժողովի աշխատանքները

Armenpress 14:38, 30 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը Հռոմում սկսել է աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Պետությունների ու կառավարությունների, ինչպես նաև խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են կոնգրես-կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Ընդհանուր ընտանեկան լուսանկարում G20-ի առաջնորդներին միացել են սպիտակ խալաթով բուժաշխատողներն ու բժիշկները, ում ղեկավարները դիմավորել են ծափահարություններով:

Դրագիի բացման խոսքից հետո մասնակիցները կանցնեն առաջին աշխատանքային քննարկմանը, որը նվիրված է համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետևանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am