Մրգաշատ և Գոռավան համայնքներում շչակ է գործարկվելու

Armenpress 21:04, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը:

ՀՀ ԱԻՆ-ը նշված համայնքների բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am