Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը

Armenpress 16:06, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կորցրել Է 20 կիլոգրամ քաշ, բայց առողջության հետ կապված խնդիրներ նա չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները:

Գործակալության տեղեկատվության համաձայն, Հարավային Կորեայի հետախուզական վարչությունը երկրի խորհրդարանի փակ նիստում հերքել Է այն լուրերը, որ Կիմ Չեն Ընի փոխարեն իբր հանրությանը ներկայանում Է նրա նմանակը: Պարզապես ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը նիհարել Է. առաջ նա կշռում Էր 140 կիլոգրամ:

Օրերս ամերիկյան ԶԼՄ-ներում պնդում Էին, որ Կիմ Չեն Ընը իբր իր քրոջ կողմից իշխանությունից հեռացվել Է այս տարվա ամռանը, իսկ նրա փոխարեն գործում Է նմանակը: Ինչպես հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը, հարավկորեական հետախուզությունն օգտագործել Է «արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները եւ այլ գիտական մեթոդներ», որպեսզի, ըստ նրա պատկերների, վերլուծման ենթարկի Կիմ Չեն Ընի առողջական վիճակը: Կիմ Չեն Ընն իշխանության Էր եկել 2011 թվականի վերջին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահից հետո: Նրա պապը՝ Կիմ Իր Սենը հիմնել Է ԿԺԴՀ-ն, նա վախճանվել Է 1994 թվականին: Հյուսիսային Կորեայում իշխանությունը փոխանցվում Է ժառանգաբար՝ այն նկատառումներով, որ որդին երբեք չի դավաճանի իր հոր պատգամները: Գոյություն ունի արդյոք Կիմ Չեն Ընի հնարավոր ժառանգ, հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am