Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու հարցը

Armenpress 13:15, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է դպրոցների արձակուրդային շրջանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու  հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բուհերն անցել են օնլայն դասերի ռեժիմին։ Սա, իհարկե, օգնելու է, որպեսզի ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք», - ասաց նախարարը՝ հավելելով, որ երկու շաբաթ հետո թվերի որոշակի մեղմում կարձանագրվի:

Դպրոցները ներկայումս գտնվում են երկշաբաթյա արձակուրդում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am