Արման Թաթոյանն առնչություն չունի որևէ քաղաքական գործընթացի հետ. ՄԻՊ գրասենյակ

Armenpress 11:36, 28 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, ըստ որի, տարբեր քաղաքական ճամբարներ ձգտում են Արման Թաթոյանին ներգրավել իրենց կողմ։ «Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»,֊ասված է հաղորդագրությունում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am