Արգենտինայում Մարադոնայի տունը պատմական հուշարձան է հռչակվել

Armenpress 21:10, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի կառավարությունը պատմական հուշարձանի կարգավիճակ է շնորհել այն տանը, որտեղ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անցկացրել է կյանքի առաջին տարիները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ լեգենդար ֆուտբոլիստի հսկայական ազդեցությունը Արգենտինայի մշակույթի վրա նրա սպորտային արժանիքներից վեր է և դարձրել է նրան արգենտինացու ինքնության խորհրդանիշերից մեկը:

Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ կյանքի 61-րդ տարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am