Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2074 դեպք, մահացել է 39 մարդ

Armenpress 11:30, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 բուժառու: Մինչ այսօր կատարվել է 2 032 310 թեստավորում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 13 696 թեստավորում, հաստատվել է 2074 նոր դեպք, առողջացել է 714 մարդ, մահացել՝ 39-ը:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am