Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 27 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հոկտեմբերի 26-ին մեկնարկած նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքվեարկեն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա տոներին ոչ աշխատանքների օրերը: Քվեարկության կդրվի նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատել:

Օրակարգում են նաև Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am