Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Armenpress 14:38, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը:

Նա նշեց՝ կցանկանար,որ Օհանյանը ներկա լիներ, որ հարց ուղղեր նրան: Նիստին չէր մասնակցում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: Քվեարկությամբ Ղազինյանը կրկին չընտրվեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am