Հայաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 1517 դեպք. մահացել է 57 մարդ

Armenpress 11:21, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 հազար 69 դեպք, որոնցից 263 հազար 2-ն` առողջացած, 6112-ը՝ մահվան ելքով:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 11 հազար 982 թեստավորում, գրանցվել է COVID-19-ի 1517 նոր դեպք, մահացել է 57 մարդ: Առողջացածների թիվը 1050 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 692 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 միլիոն 18 հազար 614 թեստավորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am