Հրապարակվել են հակաքովիդային կանոնները Պեկինի Օլիմպիական խաղերի մարզիկների եւ լրագրողների համար

Armenpress 14:47, 25 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Միջազգային Պարալիմպիական կոմիտեն եւ «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին մարզիկների եւ լրագրղների համար հակաքովիդային կանոնների առաջին տարբերակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է ՄՕԿ-ի կայքում:

Պատվաստման լրիվ ցիկլ անցած մարզիները կազատվեն 21-օրա կարանտինից: Պատվաստում չանցած որոշ մարզիկների կարող են տրամադրվել կարանտին անցնելուց բացառություններ: Ատլետները կանցեն ամենօրյա թեստավորում, կողմնակի օբյեկտներում գտնվելը, որոնք նշված չեն կանոնների ցանկում, արգելված Է:

Տոկիոյի խաղերի համանմանությամբ՝ մարզիկները պարտավոր կլիեն օգտագործելու հավելվածը, որում հաշիվ կտան իրենք ինքնազգացողության մասին:

Պեկինի Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am