Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Armenpress 15:13, 23 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի  25-ին կեսօրից հետո, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ին ցերեկը աստիճանաբար կնվազի  4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի  25-ի երեկոյան ժամերին, 26-ին  սպասվում է անձրև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am