Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 17:15, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է Covid-19-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թանկյանը հայտնել է «Ինստագրամի»-ի իր էջում կատարած գրառմամբ:

Երաժիշտը նշել է, որ երեք շոուից հետո Լոս Անջելես է վերադարձել գրիպանման ախտանշաններով: «Ես ապշած էի, որ դա կարող էր կորոնավիրուս լինել, քանի որ ես ոչ միայն պատվաստված եմ, այլ նաև խիստ զգույշ եմ»,-գրել է Թանկյանը:

Երաժիշտը ցավով է նշել, որ ստիպված են հետաձգել խմբի Լոս Անջելեսի ելույթները: Դրանք կկայանան 2022-ի փետրվարի 4-ին և 5-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am