Վրաստանում դրամանենգի են ձերբակալել 

Armenpress 17:02, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երիտասարդի, որը մեղադրվում Է մեծ քանակությամբ մեծ փողեր իրացնելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետաքննությունը պարզել Է, որ մեղադրյալն իրացրել Է 50 հատ կեղծ 100-դոլարանոց թղթադրամ: Հարուցվել Է քրեական գործ՝ «խոշոր չափով կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում» հոդվածով, ինչը նախատեսում Է յոթից մինչեւ տասը տարի ազատազրկում, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am