Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2146 նոր դեպք. մահացել է 42 մարդ

Armenpress 11:09, 22 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 հազար 52 դեպք, որոնցից 258 հազար 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 18 հազար 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 374 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 958 հազար 792 թեստավորում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am