Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում  

Armenpress 12:24, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 89-րդն է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի 1257 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան: Լավագույն տասնյակում են նաև Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am