Tesla-ն երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ Է գրանցել

Armenpress 10:31, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Tesla Inc. ավտոմոբիլներ արտադրողը երրորդ եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ եւ հասույթ Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հուլիս-սեպտեմբերին կազմել Է 1,6 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,44 դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 331 միլիոն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,27 դոլարի համեմատությամբ:

Հասույթը 57 տոկոսով գերազանցել եւ հասել Է 13,8 մլրդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 8,8 մլրդ դոլարի դիմաց: FactSet-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները ընկերության ճշտված շահույթը մեկ բաժնետոմսի համար միջին հաշվով կանխատեսել են 1,62 դոլար` 14 միլիարդ հասույթի դեպքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am