Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ռեկորդ Է սահմանել 2008 թվականի ճգնաժամից ի վեր

Armenpress 15:33, 20 Հոկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ավելացել Է տարեկան հաշվարկով 3,4 տոկոսով՝ ռեկորդ սահմանելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պահից ի վեր: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի Eurostat վիճակագրական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գործակալության տվյալներով՝ օգոստոսին եվրոգոտում գնաճը կազմել Է տարեկան 3 տոկոս, 2020 թվականի սեպտեմբերին ունեցել Է 0,3 տոկոս գնանկում:Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է ING բանկի փորձագետ Քոլին Ստոսը, եվրոյի գոտում եւ Եվրամիությունում գնաճի մեծացումը «սպասելի բնույթ Է կրում, մասնավորապես, համավարակից տուժած ձեռնարկություններին պետական օգնության զանգվածային տրամադրման եւ Եվրահանձնաժողովի վերականգնման հիմնադրամների գծով օգնության բաշխման կապակցությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am