Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 12:41, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին, ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի մի շարք համայնքների և շինությունների գազամատակարարումը:

«Կդադարեցվի Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղերի գազասպառողների, «Սեդուլ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներ գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am