Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մարվել է

Armenpress 20:34, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 19:40-ին, մարվել՝ 20:04-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am