Մադրիդում վեց մարդ գրավել Է Պրադո թանգարանը եւ սպառնում Է ինքնասպան լինել

Armenpress 16:17, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդ Է գրավել Մադրիդի Պրադո թանգարանի սրահներից մեկը եւ սպառնում Է ինքնասպան լինել, եթե կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը չկատարի իրենց պահանջները: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է La Sexta հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խնդրո առարկան այսպես կոչված թունավոր ձեթի համախտանիշի հետեւանքով տուժածներն են, ինչպես կոչում են այն հիվանդության բռնկումը, որն Իսպանիայում տեղի Է ունեցել 1981 թվականին հլածուկի ձեթից զանգվածային թունավորման պատճառով: Այն ժամանակ կարող Էր զոհվել, ինչպես պնդում են տուժածների շահերը ներկայացնող խմբի անդամները, շուրջ չորս հազար մարդ: 20 minutos թերթի տվյալներով՝ պահանջներից մեկն այն Է, որ Սանչեսը համաձայնվի ասոցիացիայի հետ հանդիպանը, որի ներկայացուցիչները կազմակերպել են ակցիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am