Ծանրորդները հավաքի են մեկնել Ուկրաինա  

Armenpress 15:29, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաքի է մեկնել Ուկրաինա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է hամապատասխան ֆեդերացիան: Թիմը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Հավաքին մասնակցում են այն ծանրորդները, որոնք էլ կմասնակցեն ԱԱ-ին. Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան, Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան և Գոռ Մինասյան (+109 կգ):

Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի նոյեմբերի սկզբին: Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-17-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am