Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 27-ին

Armenpress 14:49, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի միապալատ խորհրդարանը հոկտեմբերի 19-ին ընդունել Է որոշում 2022 թվականի մարտի 27-ին ընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարվել Է իշխանության օրենսդիր մարմնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատում կայացած նիստի արդյունքների ամփոփումից հետո:

Քվեարկությունը տեղի կունենա համամասնական ընտրական համակարգի հիման վրա, ինչը թույլ կտա, որ խորհրդարանում լինեն բոլոր կրոնական համայնքների ներկայացուցիչները: Ավելի վաղ հանրապետության նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ «առաջիկա ընտրությունները կլինեն ազատ, թափանցիկ եւ կանցնեն ժողովրդավարական մթնոլորտում»:

Նրա խոսքով՝ դրանց առաջին անգամ կմասնակցեն քաղաքացիներ արտասահմանի լիբանանյան համայնքներից, դրանց ներկայացուցիչներին տրամադրվել Է վեց տեղ Պատգամավորների պալատում: Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրի տվյալներով՝ այն լիբանանցիների թիվն, ովքեր XIX դարի վերջից վտարանդիության մեջ բնակվում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում եւ Ավստրալիայում, կազմում Է 16 միլիոն, մինչդեռ բուն Լիբանանում բնակչության թվաքանակը չի գերազանցում 6 միլիոնը: Նախորդ ընտրությունները Լիբանանում կայացել են 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am