Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Armenpress 11:29, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

«Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը, և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել քո հայրը լինելով, բայց միեւնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով:

Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտակ Հովհաննիսյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am