Ճապոնիայի կառավարությունը հետեւում է ռուսական եւ չինական մարտական նավերի գործողություններին

Armenpress 11:22, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը հետեւում Է ռուսական եւ չինական մարտական նավերի գործողություններին, որոնք մասնակցում են համատեղ ռազմածովային զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոձակին:

«Հոկտեմբերի տասնութին մենք գրանցել ենք ռուսական եւ չինական տասը նավերի համատեղ անցումը Ճապոնական ծովից Ցուգարու նեղուցով դեպի Խաղաղ օվկիանոս: Նրանց թվում եղել Է հինգ ռուսական նավ եւ հինգ չինական նավ: Նման գործողությունները գրանցվել են առաջին անգամ»,-ընդգծել Է նա: Իսոձակին նշել Է, որ Ճապոնիայի իշխանությունները «շարունակում են ուշադիր հետեւել ռուսական եւ չինական նավերի գործողություններին»:

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Էր, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի անցումը տեղի Է ունեցել միջազգային նորմերին համապատասխան: Ջրային սահմանների խախտում չի գրանցվել:

Հոկտեմբերի 18-ին Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները:

Ռուսաստանի եւ Չինաստանի նավաստիները կատարելագործել են համատեղ տակտիկական մանեւրումը եւ կապի կազմակերպումը: Ընդամենը վարժանքների ընթացքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նավաստիները կատարել են 20-ից ավելի տարբեր մարտական վարժություններ:

«Ծովային փոխգործակցություն» ամենամյա մասնագիտացված զորավարժություններն անցկացվում են 2012 թվականից. դրանք ուղղված են Ռուսաստանի եւ Չինաստանի մարտունակության ամրապնդմանը՝ ծովում սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար: 2020 թվականին վարժանքներ չեն անցկացվել սահմանափակիչ միջոցառումների կապակցությամբ, որն առնչվել Է կորոնավիրուսի համավարակի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am