ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Armenpress 21:52, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հոկտեմբերի 16-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը, խափանմանը և բացահայտմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության մակարդակը բարձրացնելուն միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am