ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ ավելանում են տնտեսվարողներին տրվող գումարները

Armenpress 18:16, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործմանը զուգահեռ տարեցտարի ավելանում են նաև տնտեսվարողներին վերադարձվող գումարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ եթե 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վերադարձվել է 87 մլրդ 990 մլն դրամ փոխհատուցվող գումար, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում՝ 108 մլրդ 669 մլն դրամ: Աճը կազմել է 23.5 տոկոս:

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am