Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները

Armenpress 12:15, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:

«Մարտական պատրաստության ծովային զինափորձարաններում անցկացվող վարժանքների գործնական փուլերի ընթացքում երկու երկրների նավերը կատարելագործել են նավերի հակաականային պաշտպանության առաջադրանքները՝ հրետակոծելով լողացող ականների մակետները: Պայմանական հակառակորդի նավերի ոչնչացման Էպիզոդում ռուսաստանցի եւ չինացի նավաստիները հրետակոծել են ծովային քարշակվող թիրախ-վահանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հակաօդային պաշտպանության վարժանքների շրջանակներում նավերի ջոկատները հակազդել են Արեւելյան ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության բանակի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներին եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի ուղղաթիռներին:

Ռուսաստանի եւ Չինաստանի նավաստիները կատարելագործել են համատեղ տակտիկական մանեւրումը եւ կապի կազմակերպումը: «Ծովային փոխգործակցություն-2021» զորավարժությունների ավարտական փուլում Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը հականավային ավիացիայի ինքնաթիռների օգնությամբ միասին գտել եւ շրջափակել են «հակառակորդի» սուզանավը: Ընդամենը վարժանքների ընթացքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նավաստիները կատարել են 20-ից ավելի տարբեր մարտական վարժություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am