Եվրոպայում գազի գինն իջել Է մինչեւ 980 դոլար

Armenpress 11:37, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 18-ին սակարկությունների բացմանն իջել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 980 դոլար, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբի սակարկություններում նոյեմբերի ապառնագրի արժեքն իջել Է մնչեւ 983,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Նախորդ առեւտրական օրվա համեմատությամբ գնի ընդհանուր անկումը կազմում Է շուրջ 10 տոկոս:

TTF-ն պատմական ռեկորդը սահմանել Է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել Է 1900 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, բայց դրանից հետո սկսել Է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված Է, այդ թվում, գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռանից առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am